Մխիթարյանը ճանաչվել է Ռոմայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ  🎥

Մխիթարյանը ճանաչվել է Ռոմայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ 🎥

01/01/2021 - 21:06

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է իտալական ակումբի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

«Ջիալոռոսիների» թվիթերյան էջը տեսահոլովակ է հրապարակել, որում ներկայացված են Մխիթարյանի` դեկտեմբեր ամսվա ընթացքում կատարած արդյունավետ գործողությունները։

Տեղեկացնենք, որ դեկտեմբեր ամսին Հենոն «Ռոմայի» կազմում, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023