11:0! Անհավանական հաղթանակ Հայաստանի գավաթի խաղարկությունում🎥
Հայաստանի գավաթի խաղարկությունում ընթանում է նախնական փուլը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Առաջին խմբի ներկայացուցիչներ «Նիկարմը» և «Սյունիքը»։
Վանաձորի «Քաղաքային» մարզադաշտում կայացած խաղում անհավանական հաշիվ գրանցվեց. Կապանից ժամանած «Սյունիքի» ֆուտբոլիստները մրցակցին հաղթեցին 11:0 հաշվով։
Արամ Ոսկանյանի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել Արտեմ Արությունյանը, Սամվել Հակոբյանը, Համլետ Մինասյանը, Պատվական Ավետսիյանը դարձել են դուբլի հեղինակ, մեկական գոլ էլ խփել են Հայկ Հովհաննիսյանն ու Յուրա Առաքելյանը։
Այսպիսով, «Սյունիքը» դուրս է եկել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արամ Ոսկանյան, Հայաստանի-Գավաթ, Նիկարմ, Սյունիք