Գվարդիոլա․ «Լիգայի գավաթի եզրափակչին մենք լավագույն մարզավիճակում կներկայանանք»
Անգլիայի Լիգայի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամաբ տարած հաղթանակից հետո (0։2) « Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի ցուցադրած խաղի և «Տոտենհեմի» դեմ կայանալիք եզրափակչի մասին։
«Տղաները պատրաստ էին այս խաղին և հրաշալի հանդիպում անցկացրին։ Մենք մի քիչ գցեցինք խաղի տեմպը երկրորդ խաղակեսում, քանի որ «Չելսիի» դեմ կայացած խաղից հետո (1։3) տղաները հոգնել էին, սակայն այսպիսի բնավորությամբ թիմը պատրաստ է ամեն ինչի։
Սա, իհարկե, Չեմպիոնների լիգա չէ, սակայն 4 անգամ անընդմեջ խաղալ Լիգայի գավաթի եզրափակչում, տպավորիչ արդյունք է։
Եզրափակչում մենք կխաղանք ինչպես պետք է, առավել ևս՝ այն հաջորդ շաբաթ չէ։ Մենք լավագույն մարզավիճակում կլինենք։ «Տոտենհեմը» հրաշալի ակումբ է, սակայն մենք դեռ նրա մասին չենք մտածում»,- «քաղաքաբնակների» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 25-ին «Ուեմբլի» մարզադաշտում։ Պեպ Գվարդիոլայի սաները կմրցեն «Տոտենհեմի» դեմ, որը կիսաեզրափակչում հունվարի 5-ին 2։0 հաշվով հաղթեց «Բերնթոֆրդին»։
# Անգլիայի-Լիգայի-գավաթ, Բրենթֆորդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Տոտենհեմ