Մխիթարյանը՝ Whoscored-ի վարկածով Ա սերիայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականում
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 1։5 հաշվով ջախջախեց «Բոլոնիային»։
Հռոմեական ակումբի կազմում այդ խաղում մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, ում ակտիվում անցկացրած 11 խաղում գրանցվել է արդեն 6 գոլ և 5 գոլային փոխանցում։
Whoscored.com կայքը հրապարակել է Ա սերիայի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընգրկվել է նաև Հենոն՝ ստանալով 8․8 գնահատականը։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․
# Whoscored.com, Ա-սերիա, Ռոմա