11 մետրանոցների տեղատարափ Վալենսիայում․ «չղջիկները» ջախջախում են Ռեալին🎥
Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Վալենսիան» «Մեստալյա» մարզադաշտում ընդունե էր առաջնության գործող չեմպիոն «Ռեալին»։
Գրանցվեց բավականին անսպասելի արդյունք, քանի որ վալենսիական ակումբը հաղթեց 4։1 հաշվով։
Հատկանշական է, որ խաղում 3 անգամ 11 մետրանոց հարված նշանակվեց և բոլորն էլ Խավի Գրասիայի սաների օգտին․ բոլոր դեպքերում էլ նշակետից աչքի ընկավ Կարլոս Սոլերը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իսկ Ռաֆայել Վարանը գրավեց սեփական դարպասը։
«Ռեալի» կազմից էլ միակ գոլը խփեց Կարիմ Բենզեման, ով 23-րդ րոպեին հեռահար հարվածով բացել էր խաղի հաշիվը։
Այս հաղթանակից հետո «Վալենսիան» վաստակեց 11 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական, իսկ «Ռեալը» 16 միավորով 4-րդն է։
# Լա-լիգա, Կարիմ Բեզեմա, Կարլոս Սոլեր, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ, Վալենսիա