Զիդանն ու Պերեսը աղմկոտ տրանսֆերներ են նախապատրաստում
Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի ուժեղացնի իր կազմը։ 2020 թվականի ամռանը «արքայական» ակումբը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ չգնեց նոր ֆուտբոլիստ։
Ինչպես վկայում է As-ը, Զինեդին Զիդանն ինքն է խնդրել Ֆլորենտինո Պերեսին ոչ մի տրանսֆեր չիրականացնել մինչև հաջորդ ամառ․ մարզիչը պլանավորում է մինչ այդ ժամանակահատվածը խաղը կառուցել ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներով։
Կարծիք կա, որ «սերուցքայինները» կորոնավիրուսի պայմաններում ցանկանում են տնտեսել գումար, իսկ ամռանը, երբ պանդեմիան ավարտվի, մի քանի աղմկոտ տրանսֆերներ իրականացնել։ Խոսքը մասնավորապես Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի մասին է։
# As, Զինեդին-Զիդան, Էրլինգ Հալանդ, Կիլիան-Մբապե, Ռեալ Մադրիդ, Ֆլորենտինո Պերես