10 խաղով որակազրկում՝ ռասիզմի դրսևորման համար
Բահրեյնի հավաքականի պաշտպան Սայեդ Բակերը ՖԻՖԱ-ի կողմից որակազրկվել է 10 խաղով։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հոնկոնգի դեմ խաղում մրցակցի երկրպագուներին միտումնավոր շեղ աչքեր է ցույց տվել։
Միջադեպը ֆիքսել է խաղադաշտում տեղադրված տեսախցիկներից մեկը այն պահին, երբ խաղացողները լքելիս են եղել խաղադաշտը։ Խաղացողը, բացի որակազրկումից, նաև տուգանվել է 23600 ֆունտով։