10 ֆուտբոլիստներով մնացած ՊՍԺ-ն ջախջախիչ պարտություն կրեց ?

10 ֆուտբոլիստներով մնացած ՊՍԺ-ն ջախջախիչ պարտություն կրեց ?

15/04/2019 - 00:57

Ֆրանսիական Լիգա 1-ի 32-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվել էր «Լիլին». տանտերերը հաղթեցին 5:1 հաշվով:

Հանդիպման մեկնարկից 7 րոպե անց Մենյեից անհաջող անդրադարձից հետո գնդակը հայտնվել է փարիզյան թիմի դարպասում: Ընդամենը 4 րոպե անց Խուան Բերնատը հավասարեցրել է հաշիվը:

36-րդ րոպեին Բերնատը վերջին հույսի խախտման համար կարմիր քարտով հեռացվել է դաշտից:

Երկրորդ կեսի մեկնարկից 6 րոպե անց Նիկոլյա Պեպեն առաջ է մղել «Լիլին»: 65-րդ րոպիեն Բամբան մեծացրել է առավելությունը, իսկ ևս 6 րոպե անց Գաբրիելը հաշիվը դարձրել է 4:1: 84-րդ րոպեին Ֆոնտեն հաշիվը դարձրել է ջախջախիչ՝ 5:1:

Այս հաղթանակից հետո «Լիլը» 64 միավորով ամրապնդվում է 2-րդ հորիզոնականում, իսկ ՊՍԺ-ն 81 միավորով շարունակում է առաջատարը լինել:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023