10 խաղում` 3 հեթ-տրիկ! «Մոնակոյի» հարձակվողի անհավանական արդյուվետությունը 🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 24-րդ տուրում «Մոնակոն» սեփական դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Ռեյմսի» նկատմամբ։
Տանտերերից փայլուն հանդիպում է անցկացրել դանիացի հարձակվող Միկա Բիերիթը, որը խփել է իր թիմի բոլոր գոլերը` ձևակերպելով հեթ-տրիկ։
22-ամյա հարձակվողը հունվարին է 13 միլիոն եվրոյով ավստրիական «Շտուրմից» տեղափոխվել «Մոնակո» և Լիգա 1-ում 10 խաղում արդեն երրորդ հեթ-տրիկն է գրանցում։ Նա 10 գոլով առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուների պայքարում արդեն 6-րդ տեղում է։
Բիերիթը, նախքան «Մոնակո» տեղափոխվելը, «Շտուրմի» կազմում էլ 11 գոլ էր խփել և գլխավորում է Ավստրիայի Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը։
Նշենք, որ դանիացին Լոնդոնի «Արսենալի» սան է։ Նա «զինագործների» համակարգում եղել է 2021-2024 թթ. և Մ-21 թիմում 26 խաղում 12 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։
«Մոնակոն» հաղթանակից հետո վաստակել է 43 միավոր և բարձրացել 4-րդ տեղ։ «Ռեյմսը» 22 միավորով 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից