10-գոլանի թրիլլեր Էրեդիվիզիայում. ԱԶ Ալկմարն ու Ուտրեխտը չպարզեցին հաղթողին🎥
Ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել հոլանդական Էրեդիվիզիայի 19-րդ տուրում կայացած «ԱԶ Ալկմար» – «Ուտրեխտ» հանդիպումը։
Բանն այն է, որ կողմերը գերարդյունավետ հանդիպում են անցկացրել` փոխանակվելով խփած 5-ական գնդակով։
«ԱԶ Ալկմարի» կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել հույն հարձակվող Վանգելիս Պավլիդիսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մաքսիմ Դեկերը, Մես դե Վիտը։
«Ուտրեխտի» կազմից էլ հեթ-տրիկի հեղինակ դարձավ մեկ այլ հույն հարձակվող Անաստասիոս Դուվիկասը, ով Էրեդեվիզիայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հյուրերի կազմից մեկ գոլ էլ խփեցին Նիկ Վիրգևերն ու Սանդեր վան դե Ստրեկը։
Նշենք, որ այս խաղում հաղթողը փոխվել է չորս անգամ։
Այսպիսով, այս թրիլլերային հանդիպումն ավարտվեց 5:5 հաշվով, ինչից հետո «ԱԶ»-ն վաստակեց 40 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Ուտրեխտը», 30 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԶ-Ալկմար, Անաստասիոս Դուվիկաս, Էրեդիվիզիա, Ուտրեխտ, Վանգելիս Պավլիդիս