Աբրահամի բենեֆիսը․ անգլիացու հեթ-տրիկը Չելսիին դուրս է բերում 1/8 եզրափակիչ🎥
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Չելսին» Լոնդոնում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Լութոն Թաունի» դեմ։
Ֆրենկ Լեմպարդի սաներն ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն՝ հաղթելով 3։1 հաշվով։
Հանդիպման հերոսը դարձավ «ազնվականների» 23-ամյա հարձակվող Թեմի Աբրահամը, ով խփեց իր թիմի բոլոր երեք գոլերն էլ՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իսկ «Լութոնի» միակ գնդակը գրանցվեց Ջորդան Կլարկի անվան դիմաց։
Թեմի Աբրահամն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Այսպիսով, «Չելսին» նվաճեց Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի Չեմպիոնշիփը ներկայացնող մեկ այլ ակումբի՝ «Բարնսլիի» դեմ։
# FA-Cup, Բարնսլի, Թեմի-Աբրահամ, Լութոն Թաուն, Չելսի, Ֆրենկ-Լեմպարդ