0:3-ից` 4:3. Անհավանական comeback Լա լիգայում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Ալավեսը» մրցակցի դաշտում 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել «Սելտայի» նկատմամբ։
Տանտերերը Ֆերան Յուտգլայի դուբլի և Ուգո Ալվարեսի խփած գոլի շնորհիվ 37-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:0 հաշվով, բայց բասկյան ակումբը կարողացել է անհավանական comeback անել։
Կիկե Ֆլորեսի գլխավորած թիմից երկու գոլ խփել է Տոնի Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Անխել Պերեսն ու Աբդե Ռեբախը։ Հյուրերը երրորդ ու չորրորդ գնդակները մրցակցի դարպասն ուղարկել են 74-րդ ու 78-րդ րոպեներին։
«Ալավեսը» հաղթանակից հետո 31 միավորով բարձրացել է 16-րդ տեղ։ «Սելտան» 41 միավորով 6-րդն է։
Mister Chip-ի տվյալներով` 1998թ. ի վեր առաջին անգամ Լա լիգայում հյուրընկալվող ակումբը 0:3 հաշվով պարտվելուց հետո կարողացել է հաղթանակ տանել։
Նախորդ անգամ նման արդյունք գրանցել էր «Վալենսիան»։ 1998թ. հունվարի 19-ին «չղջիկները» «Կամ Նոու» ստադիոնում Լա լիգայի 21-րդ տուրի հանդիպման ընթացքում պարտվում էին 0:3 հաշվով, բայց կարողացել են comeback անել ու հաղթել 4:3։
Առհասարակ, Լա լիգայում 3 գոլի տարբերությամբ պարտվելուց հետո հաղթանակ նախորդը գրանցել էր Բիլբաոյի «Ատլետիկը», որը սեփական դաշտում 2005թ. հունվարի 23-ին Լա լիգայի 20-րդ տուրում «Օսասունային» հաղթել է 4:3 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml