🇪🇸Իսպանիայի գավաթ. Ռայոն պատմություն կերտեց` պատմության մեջ երկրորդ անգամ դուրս գալով կիսաեզրափակիչ🎥
Իսպանիայի գավաթի շրջանակում մեկնարկեցին 1/4 եզրափակիչները, որի առաջին դիմակայության շրջանակում «Ռայո Վալեկանոն» Մադրիդի «Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։
Հանդիպումը հիմնականում անցավ «Ռայոյի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր էլ հաղթեցին 1:0 հաշվով։
Վճռորոշ դարձավ 44-րդ րոպեին Օսկար Տրեխոյի խփած գոլը, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Այսպիսով, Անդոնի Իռաոլայի սաները, հաղթելով «Մալյորկային», դուրս եկան Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, մադրիդյան ակումբն իր պատմության մեջ միայն երկրորդ անգամ է նվաճում Copa del Rey-ի 1/2 եզրափակիչի ուղեգիր։
Միակ դեպքը, երբ «Ռայոն» հանդես է եկել մրցաշարի կիսաեզրափակիչում եղել է 40 տարի առաջ` 1981/82 մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Անդոնի Իռաոլա, Իսպանիայի գավաթ, Մալյորկա, Ռայո Վալեկանո