ՖՖՖ նախագահ. «Դեմբելեն արժանի է «Ոսկե գնդակին»»
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպե Դիալոն կարծում է, որ «Ոսկե գնդակի» ֆավորիտը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է.
«Հավանաբար, նա ֆավորիտ է։ Ուսման Դեմբելեն բացառիկ մրցաշրջան է անցկացրել։ Ուրախ եմ, որ մենք ունենք երկու խաղացող՝ Ուսման Դեմբելեն և Կիլիան Մբապեն, ովքեր առնվազն պետք է լինեն պատվո հարթակին։
Դեմբելեն արժանի է «Ոսկե գնդակին»»,- Դիալոյի խոսքը մեջբերում է Le Figaro-ն։
Ուսման Դեմբելեն ավարտված մրցաշրջանում 49 խաղում 33 գոլ է խփել, կատարել 15 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ուսման-Դեմբելե, ՊՍԺ, Ֆիլիպե Դիալո, Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիա