Ֆլիկ. «Վալենսիայի դեմ կխաղանք լրիվ այլ կերպ»

Ֆլիկ. «Վալենսիայի դեմ կխաղանք լրիվ այլ կերպ»

13/08/2024 - 12:37

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը մեկնաբանել է Ժոան Գամպերի գավաթի խաղում «Մոնակոյից» 0:3 հաշվով կրած պարտությունը.

«Հանդիպումը լավ սկսեցինք և նույնիսկ գոլային պահեր էինք ստեղծում, բայց, ընդհանուր առմամբ, մենք բավարար չէինք վերահսկում գնդակը, վստահության և արագության պակաս կար, իսկ փոխանցումների ճշգրտությունը պատշաճ մակարդակի չէր։ Երկրորդ խաղակեսում չկարողացանք շտկել սխալներն ու բացերը։

Ակնհայտ է, որ մեր լավագույնը խաղը չանցկացրինք։ Մենք սխալ էինք անում այն, ինչ լավագույն ձևով կատարել էինք ԱՄՆ-ի շրջագայության ժամանակ։ «Վալենսիայի» դեմ կխաղանք լրիվ այլ կերպ։ Պետք վերլուծենք խաղը, փորձենք հասկանալ` ինչն ենք սխալ արել և մարզումների ժամանակ աշխատենք դրանք ուղղելու շուրջ։

Դանի Օլմոն բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նա կարողանում է գոլեր խփել ու ազդել հանդիպումների ելքի վրա»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ «բլաուգրանան» «Մոնակոյի» դեմ խաղով ավարտել է միջմրցաշրջանային հատվածը։ Կատալոնական ակումբը 2024/25 մրցաշրջանում առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 17-ին և իսպանական Լա լիգայի առաջին տուրում հյուրընկալվելիս կմրցի «Վալենսիայի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023