Ֆրենկ Լեմպարդ. Ես Չելսիում քրտնաջան աշխատելու համար եմ
«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է իր վերադարձը լոնդոնյան ակումբ:
«Ես շատ հպարտ եմ, որ վերադառնում եմ «Չելսի» գլխավոր մարզչի դերում: Բոլորը գիտեն իմ սերը այս ակումբի հանդեպ և մեր համատեղ պատմությունը:
Համենայնդեպս ես հիմա ամբողջությամբ կենտրոնացած եմ աշխատանքի և գալիք մրցաշրջանին նախապատրաստվելու վրա:
Ես այստեղ քրտնաջան աշխատելու համար եմ և նրա, որպեսզի օգնեմ ակումբին հասնել նոր հաջողությունների: Անհամբեր սպասում եմ մեկնարկին:»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը: