Ֆրանսիա – Շվեյցարիա հանդիպման վերախաղարկման համար ստորագրահավաք է անցկացվում
Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը 11-մետրանոց հարվածաշարով պարտվեց Շվեյցարիայի ընտրանուն (խմբ.` հանդիպման հիմանական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով) և լքեց պայքարը։
Ինչպես տեղեկացնում է RTL պարբերականը, Ֆրանիսայի հավաքականի երկրպագուներից մեկը ստորագրահավաք է անցկաղնում հանդիպման վերախաղարկման համար։
Այդ ստրոգրավաքը ստեծղվել է, քանի որ շատերը կարծում են, թե Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը «եռագույնների» հարձկավող Կիլիան Մբապեի վճռորոշ հարվածի պահին կանոնների խախտում է թույլ տվել և հարվածից առաջ չի գտնվել դարպասային գծի վրա ու այդկերպ առավելություն է ստացել։
Աղբյուրը փոխանցում է, որ ստորագրահավաքին մասնակցել է արդեն 200 հազարից ավելի մարդ։
Հավելենք, որ Շվեյցարիայի հավաքականն այսօր` հուլիսի 2-ին, Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում մրցելու է Իսպանիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# ԵՎՐՈ-2020, Կիլիան-Մբապե, Յան Զոմեր, Շվեյցարիայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական