Ֆրանսիացի անվանի նախկին ֆուտբոլիստը ժամանել է Երևան` քննարկելու ֆուտբոլային ակադեմիա հիմնելու գաղափարը
Ինչպես տեղեկացնում է CCI France Armenie-ի (Ֆրանս-հայկական առևտրի և արդյունաբերական պալատ) մամուլի ծառայությունը, ֆրանսիացի անվանի նախկին հարձակվող Նիկոլա Անելկան ժամանել է Երևան և հունվարի 16-20-ը կլինի Հայաստանի մայրաքաղաքում։
Հաղորդվում է, որ այցի ընթացքում, բացի այլ հարցերից, քննարկվելու է նաև Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան ֆուտբոլային ակադեմիա հիմնելու գաղափարը։
Նշենք, որ Անելկան այժմ ՊՍԺ-ի դեսպանն է։
Հավելենք, որ Նիկոլա Անելկան առավել հայտնի է ՊՍԺ-ի, «Արսենալի», «Ռեալ Մադրիդի», «Չելսիի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի», «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կազմում ունեցած մրցելույթներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նիկոլա Անելկա