Ֆրանսիան 10 ֆուտբոլիստով հաղթեց Բրազիլիային 🎥
Ֆրանսիայի ազգային հավաքականն ԱՄՆ-ի Ֆոքսբորո քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց Բրազիլիայի թիմի հետ` հաղթելով 2:1 հաշվով։
«Եռագույնների» հաղթական գոլերը խփեցին Կիլիան Մբապեն ու Ուգո Էկիտիկեն, «պենտակամպիոններից» աչքի ընկավ Բրեմերը։
Ֆրանսիան 55-րդ րոպեից` Դայո Ուպամեկանոյի հեռացումցի հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Դիդե Դեշամի գլխավորած թիմը մարտի 29-ին էլ ընկերական հանդիպում կանցկացնի Կոլումբիայի հետ։
Բրազիլացիներն ապրիլի 1-ին կհանդիպեն Խորվաթիայի հավաքականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml