Ֆրանսիան փայլուն խաղով ջախջախեց Նիդեռլանդներին
Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Ֆրանսիայի հավաքականը B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Նիդեռլանդների դեմ։
«Եռագույնները» պարզապես շոկային մեկնարկ էին պատրաստել «նարնջագույնների» համար և 21-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 3:0 հաշվով։
Հաշիվը 2-րդ րոպեին բացեց Անտուան Գրիզմանը, 8-րդ րոպեին այն կրկնապատկեց Դայո Ուպամեկանոն, իսկ 21-րդ րոպեին Կիլիան Մբապեն լուսատախտակին վառեց 3:0։
Հանդիպման վերջնամասում էլ Դիդիե Դեշամի թիմը էլ ավելի մեծացրեց առավելությունը. 88-րդ րոպեին կրկին աչքի Մբապեն` դառնալով դուբլի հեղինակ։
Այսպիսով, Ֆրանսիան հաղթեց 4:0 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Ջիբրալթար 0:3 Հունաստան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտուան-Գրիզման, Դայո Ուպամեկանո, Դիդիե Դեշամ, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Կիլիան-Մբապե, Հոլանդիայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական