Ֆրանսիան ջախջախեց Ուկրաինային` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
Ֆրանսիան ջախջախեց Ուկրաինային` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
14/11/2025 - 10:03

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի D խմբի 5-րդ տուրում Ֆրանսիայի ազգային հավաքականը Փարիզում 4:0 հաշվով ջախջախել է Ուկրաինայի թիմին։

«Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում։

Դիդիե Դեշամի գլխավորած թիմից երկու գոլ և մեկ ասիստ գրանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մայքլ Օլիսեն ու Ուգո Էկիտիկեն։

«Եռագույնները» վաստակեցին 13 միավոր, խմբում առաջ տեղում են` վերջին տուրից առաջ ապահովելով տեղը ԱԱ-2026-ում։

Ֆրանսիացիները 1998թ. ի վեր բաց չեն թողնում Մունդիալը և մրցաշարին կմասնակցեն 8-րդ անգամ անընդմեջ։

Ուկրաինան 7 միավորով երրորդն է։ Սերգեյ Ռեբրովի գլխավորած թիմը նոյեմբերի 16-ին Վարշավայում կմրցի նույնքան միավորով երկրորդ տեղը զբաղեցնող Իսլանդիայի դեմ։ Կողմերը կորոշեն աշխարհի առաջնության անցումային փլեյ-օֆֆ-ի ճակատագիրը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025