Ֆրանսիան չկարողացավ կոտրել Կանադայի դիմադրությունը
Ֆրանսիայի հավաքականը Բորդոյում ընկերական հանդիպում անցկացրեց Կանադայի դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում «եռագույններն» ունեին խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։
Հանդիպման հերոսը կանադացիների դարպասապահ Մաքսիմ Կրեպոն էր, որը կատարեց 5 սեյվ։
Նշենք, որ Ֆրանսիան Եվրո-2024-ի մեկնարկից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց։ Դիդիե Դեշամի թիմը հունիսի 17-ին մրցաշարի առաջին տուրում մրցելու է Ավստրիայի դեմ։
Կանադան էլ մասնակցելու է Ամերիկայի գավաթի խաղարկությանը և հունիսի 21-ին մրցաշարի բացման խաղում հանդիպելու է Արգենտինային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիդիե Դեշամ, ընկերական-հանդիպումներ, Կանադայի հավաքական, Մաքսիմ Կրեպո, Ֆրանսիայի հավաքական