Ֆրանսիան կորցրել է տեղը եվրոպական թոփ-5 լիգաների շրջանակում
Օգոստոսի 24-ին «Բենֆիկան» Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց ՊՍՎ-ի դեմ. գրանցվեց 0:0 արդյունքը, ինչը թույլ տվեց պորտուգալական ակումբին նվաճել ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։
«Բենֆիկայի» հաջողության շնորհիվ, Պորտուգալիան ՈՒԵՖԱ-ի վարկանշային աղյուսակում բարձրացավ 5-րդ հորիզոնական` շրջանցելով Ֆրանսիայի։
Այժմ Պորտուգալիան ունի 44,216, իսկ Ֆրանսիան` 43,498 միավոր։
Եթե Պորտուգալիան մրցաշրջանի ավարտին պահպանի իր դիրքը, ապա հաջորդ մրցաշրջանից սկսած, Լիգա ՆՈՍ-ից Եվրո լիգային մեկի փոխարեն կմասնակցի երկու ակումբ։
Այսպիսով, եվրոպական թոփ-5 առաջնությունները ներկա պահին ունեն հետևյալ տեսքը. Անգլիա (87,926 միավոր), Իսպանիա (80,570), Իտալիա (63,616), Գերմանիա (61,427) և Պորտուգալիա (44,216)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
