Ֆրանսիայի չեմպիոն 1 րոպե խաղալու համար
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ՊՍԺ-ի կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը կստանա չեմպիոնական ոսկե մեդալը։
Բանն այն է, որ իսպանացի կիսապաշտպանը Լիգա 1-ի շրջանակում ընթացիկ մրցաշրջանում փարիզյան ակումբի կազմում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 1 րոպե։
Ըստ Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կանոնադրության՝ յուրաքանչուր ֆուտբոլիստ ստանում է ոսկե մեդալ, եթե խաղադաշտում անցկացրել է նույնիսկ 1 վայրկյան։
Խեսեն ՊՍԺ-ի կազմում այդ մեկ րոպեն անցկացրել է նախորդ տարվա օգոստոսի 30-ին՝ «Մեցի» դեմ արտագնա խաղում, երբ հանդիպման վերջնամասում դուրս է եկել փոխարինման։ Այդ խաղում փարիզյան ակումբը հաղթել է 0։2 հաշվով։
Այդ խաղից հետո 27-ամյա կիսապաշտպանը վարձավճարով տեղափոխվեց Լիսաբոնի «Սպորտինգ», որի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով Ֆրանսիայի այն սպորտաձևերը, որոնց ներկա են լինում բազմահազար երկրպագուներ մինչև սեպտեմբեր հետաձգվել են, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ Լիգա 1-ը մնա անավարտ։ ՊՍԺ-ն պաշտոնապես հճռակվեց Ֆրանսիայի չեմպիոն։
# Լիգա-1, Խեսե Ռոդրիգես, ՊՍԺ, Սպորտինգ