Ֆրանսիայի հավաքականն անիծված մրցակից է  խորվաթների համար🎥

Ֆրանսիայի հավաքականն անիծված մրցակից է խորվաթների համար🎥

09/09/2020 - 01:16

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երկրորդ տուրի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը մրցեց Խորվաթիայի հավաքականի դեմ։ Կրկնվեց 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը։

Հատկանշական է, որ կրկնվեց ոչ միայն հանդիպումը, այլև հաշիվը։ Դիդե Դեշամի սաները ինչպես 2018 թվականի հուլիսի 13-ին, այնպես էլ այս խաղում հաղթեցին նույն 4։2 հաշվով։

Աշխարհի գործող չեմպիոնների համար խաղը բավականին անհաջող սկսվեց, քանի որ 17-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը բացեց Դեյան Լովրենը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում «եռագույնները» կարողացան երկու անգամ գրավել մրցակցի դարպասը։ Նախ 43-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Անտուան Գրիզմանը, իսկ 45+1-րդ րոպեին Դեյան Լիվակովիչը գրավեց սեփական դարպասը։

55-րդ րոպեին «շախմատայինները» Յոսիպ Բրեկալոյի ջանքերի շնորհիվ հավասարեցրին հաշիվը։ 65-րդ րոպեին ֆրանսիացիները կրկին հաշվի մեջ առաջ անցան․ Անտուան Գրիզմանի անկյունայինից կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Դայո Ուպամեկանոն, իսկ 75-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Օլիվիե Ժիրուն հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ դնելով խաղի վերջակետը։

Այսպիսով, «եռագույնները» 4։2 հաշվով դժվար հաղթանակ տարան Զլատկո Դալիչի գլխավորած հավաքականի նկատմամբ։ Ա լիգայի 3-րդ խմբում Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականներն ունեն 6-ական միավոր՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Շվեդիան և Խորվաթիան դեռևս միավորներ չունեն։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023