Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում նորեկ կա 📸
«Քրիսթալ Փելասի» պաշտպան Մաքսենս Լակրուան հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական, հայտնում է «եռագույնների» մամուլի ծառայությունը։
25-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիացիների հայտացուցակում փոխարինել է վնասվածք ստացած «Արսենալ» պաշտպան Վիլիամ Սալիբային։
Լակրուան կարիերայում առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։
Դիդիե Դեշամի գլխավորած թիմը մարտի 26-ին ընկերական խաղում կմրցի Բրազիլիայի հավաքականի դեմ, իսկ մատի 29-ին` Կոլումբիայի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դիդիե Դեշամ, ընկերական-հանդիպումներ, Մաքսենս Լակրուա, Քրիսթալ Փելես, Ֆրանսիայի հավաքական