Ֆրանսիայի գավաթ. 5-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը գերխոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով «Լիոնին»
Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Բուրգուին Ժալիո» ակումբը սեփական դաշտում մրցեց «Լիոնի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ գերխոշոր անակնկալ գրանցվեց. «Բուրգուին Ժալիոն» 11-մետրանոցներով հաղթեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին և փոխանակվեցին խփած երկուական գոլով։
Տանտերերից դուբլ գրանցեց Մեհդի Մույեցկին, իսկ «Լիոնի» գոլերը խփեցին Նեմանյա Մատիչն ու Ժորժ Միկաուտաձեն։
Խետխաղյա հարվածաշարի ժամանակ «Լիոնից» աչքի ընկնել չկարողացան անվանի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Լակազետն ու Կորենտեն Տոլիսոն։ Նրանց հարվածից հետո «Բուրգուին Ժալիոյին» փրկեց դարպասպահ Ռոնան Ջեյը։
Այսպիսով, «Լիոնը» ֆիասկոյի ենթարկվեց և դուրս մնաց գավաթի խաղարկության պայքարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բուրգուին Ժալիո, Լիոն, Ֆրանսիայի-Գավաթ