Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

Ֆրանսիայի գավաթ. ՊՍԺ-ն ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

27/02/2025 - 13:23

Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցել է երկրի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ստադ Բրիոշանի» դեմ։

Փարիզյան ակումբը շանս չի տվել մրցակցին` ջախջախելով 7:0 հաշվով։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից հեթ-տրիկ է գրանցել Գոնսալու Ռամուշը, մեկական գոլ էլ խփել են Ժաոաու Նևեշը, Դեսիրե Դուեն, Սենի Մայուլուն և Ուսման Դեմբելեն։

Նշենք, որ «Ստադ Բրիոշանի» հանդիպմանը մասնակցել է նաև 27-ամյա հայ կիսապաշտպան Արթուր Զախարյանը։ Նա ակումբում է 2024 թ. հուլիսից, 25 խաղում խփել 5 գոլ, կատարել 2 ասիստ։

Զախարյանն առավել հաջող հանդես է եկել 5-րդ դիվիզիոնը ներկայացնող «Ֆուժեր» ակումբում` 42 խաղում դառնալով 18 գոլի հեղինակ։

Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» դուրս է եկել գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023