Դյուպրա․ «Չեմ պատրաստվում լաց լինել․ դա կթողնեմ Նեյմարին»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթել է Լիգա 2-ը ներկայացնող «Կանին» և պայքարը կշարունակի մրցաշարի 1/16 եզրափչում։
Խաղից հետո «Կանի» գլխավոր մարզիչ Պասկալ Դյուպրան նշել է․
«Չեմ պատրաստվում լաց լինել․ դա կթողնեմ Նեյմարին»,- 58-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Foot Mercato-ն։
Բանն այն է, որ այդ խաղում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել և 60-րդ րոպեին փոխարինվել։ Բրազիլացի ֆուտբոլիստը հայտնի է իր էմոցիոնալ բնավորությամբ և հաճախ նման վնասվածքենրից հետո լաց է լինում հենց խաղադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-2, Նեյմար, Պասկալ Դյուպրուա, ՊՍԺ, Ֆրանսիայի-Գավաթ