Ֆրանսիայի գավաթի եզրափակիչն առաջին անգամ կսպասարկի կին մրցավար
Մայիսի 7-ին` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կկայանա Ֆրանսիայի գավաթի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Նիցցան» ու «նանտը»։
Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այդ հանդիպումը սպասարկելու է Ստեֆանի Ֆրապարի գլխավորած մրցավարական անձնակազմը։
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչն առաջին անգամ է սպասարկելու կին մրցավար։
Նշենք, որ 38-ամյա մրցավարը եզրափակիչ սպասարկելու փորձ արդեն ունի։ Նրա գլխավորած անձնակազմը սպասարկել է 2019 թ. ՈՒԵՖԱ-ի Սոպերգավաթի «Լիվերպուլ» – 2:2 (11 մ – 7:6) «Չելսի» հանդիպումը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նանտ, Նիցցա, Ստեֆանի Ֆրապար, Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիա, Ֆրանսիայի-Գավաթ