Ֆրանսիական ֆուտբոլի տաղանդներից մեկը կարող է հանդես գալ Իտալիայի հավաքականում

Ֆրանսիական ֆուտբոլի տաղանդներից մեկը կարող է հանդես գալ Իտալիայի հավաքականում

21/11/2024 - 12:59

Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Լիոնի» կիսապաշտպան Ռայան Շերկին կարող է փոխել սպորտային քաղաքացիությունը։

RMC Sport-ը գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Իտալիայի ու Ալժիրի ֆեդերացիաները։

Ըստ աղբյուրի` Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի սկաուտները ներկա են եղել նոյեմբերի 19-ին կայացած Ֆրանսիա Մ-21 – Գերմանիա Մ-21 (2:2) ընկերական հանդիպմանն ու կապվել են Շերկիի ներկայացուցիչների հետ։

«Սկուադրա աձուրիից» պնդում են, որ երիտասարդ ֆուտբոլիստի պապերից մեկը ծագումով Իտալիայի հարավային մարզերից մեկից է` Ապուլիայից։

Շերկիի ծնողներն Ալժիրից են, որտեղից էլ գաղթել են Ֆրանսիա։ Ֆուտբոլիստն ունի նաև Ալժիրի քաղաքացիություն, և այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայում հուսով են, որ նա հանդես կգա հենց Ալժիրի հավաքականում։

Հաղորդվում է, որ Շերկին Ֆրանսիայի ազգային հավաքականում նորամուտը չի նշել միայն ուժեղ մրցակցության պատճառով։

Շերկին հանդես է եկել «եռագույնների» Մ-16, 19, 21 ու 23 տարեկանների, ինչպես նաև օլիմպիական հավաքականներում, մասնակցել 30 հանդիպման, խփել 13 գոլ։

Հարձակվողական ոճի կիսապաշտպանը 2010 թ. հանդես է գալիս «Լիոնի» համակարգում, ակումբի կազմում 152 խաղում դարձել է 19 գոլի ու 28 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023