Ֆրայբուրգը հիանալի խաղով հաղթեց Համբուրգին` դուրս գալով Գերմանիայի գավաթի եզրափակիչ🎥

Ֆրայբուրգը հիանալի խաղով հաղթեց Համբուրգին` դուրս գալով Գերմանիայի գավաթի եզրափակիչ🎥

20/04/2022 - 00:43

Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ֆրայբուրգը» հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Համբուրգի« դեմ։

Հյուրերը պարզապես հիանալի առաջին խաղակես անցկացրին ու նախքան ընդմիջման գնալը երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Դանիել Օյեր Ֆերնանդեսի դարպասը։

Քրիստիան Շտրայխի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Նիլս Պետերսենը, Նիկոլաս Հեֆլերն ու Վինչենցո Գրիֆոն։

Երկրորդ կեսում «Համբուրգին» հաջողվեց միայն «թրջել» հանդիպման հաշիվը. 88-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Գլաթցելը։

Այսպիսով, «Ֆրայբուրգը» հաղթեց 3:1 հաշվով ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ։

Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասը ներկայացնող ակումբը մայիսի 21-ին` Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կմրցի «Լայպցիգ» – «Ունիոն Բեռլին» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023