Ֆուտզալ. Ղազախստանի հավաքականը Հայաստանի դեմ հանդիպմանը լուրջ կորուստներով է մոտենում

Ֆուտզալ. Ղազախստանի հավաքականը Հայաստանի դեմ հանդիպմանը լուրջ կորուստներով է մոտենում

05/03/2025 - 14:58

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության որակավորկան հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրում, Հայաստանի ազգային հավաքականը տնային խաղում կմրցի Ղազախստանի թիմի դեմ։

Ֆուտզալի Ղազախստանի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջիկա խաղերի հայտացուցակը, որտեղից բացակայում են երկու առանցքային ֆուտբոլիստներ` հիմնական դարպասապահ Լեո Իգիտան և խաղացող Դուգլասը։

Նշենք, որ Իգիտան 5 անգամ աշխարհի լավագույն դարպասապահ է ճանաչվել։

Հայաստան – Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 12-ին։ Մինչև այդ Հայաստանը մարտի 8-ին մրցակցի դաշտում կմրցի Դանիայի դեմ, իսկ Ղազխատանը մարտի 7-ին կընդունի Ալբանիային։

Հիշեցնենք, որ հավաքականներն ընդգրկված են 6-րդ խմբում։ Հայաստանի հավաքականը չորս խաղից հետո վաստակել է 10 միավոր և առաջին տեղում է, Ղազախստանը 7 միավորով երկրորդն է։ Ալբանիան ու Դանիան երեքական միավոր ունեն։

Խմբում առաջին տեղը գրաված հավաքականը կնվաճի Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած թիմը հնարավորություն կունենա մասնակցելու անցումային փլեյ-օֆֆ-ի։

Հավելենք, որ Հայաստանի հավաքականն արդեն նվազագույնն ապահովել է տեղն անցումային փլեյ-օֆֆ-ում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023