Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը փայլում է` կրկին ջախջախելով Ալբանիային 🎥
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի 4-րդ տուրում արտագնա խաղում մրցեց Ալբանիայի թիմի դեմ։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հերթական վստահ հանդիպումն անցկացրեց և 5:1 հաշվով ջախջախեց մրցակցին։
Հայաստանի հավաքականի հեթ-տրիկ գրանցեց Դենիս Նևեդրովը, մեկական անգամ էլ աչքի ընկան Արթուր Մելքոնյանն ու Նիկիտա Խրոմիխը։
Հայաստանի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և միանձնյա գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբում 7 միավորով երկրորդը Ղազախստանն է, որին հաջորդում են 3-ական միավորով հաջորդում են Ալբանիան ու Դանիան։
Հայերը հաջորդ հանդիպումը կանցկացնեն մարտի 8-ին և մրցակցի դաշտում կմրցեն Դանիայի դեմ։
Նշենք, որ խմբում առաջին տեղը գրաված հավաքականը կնվաճի Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից