Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը վստահ խաղով հաղթեց Դանիային 🎥
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2026-ի որակավորման հիմնական փուլի 6-րդ խմբի 5-րդ տուրում հյուրընկալվելիս մրցեց Դանիայի թիմի դեմ։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ուներ առավելություն և հաղթեց 3:1 հաշվով։
Հայաստանի թիմի հաղթական գոլերը խփեցին Նիկիտա Խրոմիխը, Գարեգին Մաշումյանն ու Վլադիմիր Սանոսյանը։
6-րդ խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Ղազախստան 4:2 Ալբանիա
Խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Հայաստան – 13 միավոտ
- Ղազախստան – 10
- Ալբանաիա – 3
- Դանիա – 3
Հայաստանի հավաքականը վերջին տուրում մարտի 12-ին Երևանում կմրցի Ղազախստանի թիմի դեմ։ Նույնիսկ ոչ-ոքիի դեպքում Ռուբեն Նազարեթյանի սաները խմբում կգրավեն առաջին տեղն ու պատմության մեջ առաջին անգամ կնվաճեն Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Գարեգին Մաշումյան, Եվրո-2026-ֆուտզալ, Եվրոպայի առաջնություն, Նիկիտա Խրոմիխ, Ռուբեն Նազարեթյան, Վլադիմիր Սանոսյան, ֆուտզալ, Ֆուտզալի Դանիայի հավաքական