Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը համառ պայքարում հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային🎥
Ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի 3-րդ խմբի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու դեմ։
Բավական համառ պայքար ծավալվեց, որից մեր հավաքականը պատվով դուրս եկավ` հաղթելով 4:3 հաշվով։
Հայաստանի հավաքականի գոլերը խփեցին Լուանը, Նիկիտա Խրոմիխը, Լուկաս Ռոզենսկին ու Արթուր Մելքոնյանը։
Նշենք, որ Ռուբեն Նազարեթյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 8-ին ու Երևանում կմրցի Չեխիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2024-ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Ռուբեն Նազարեթյան, ֆուտզալ