Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը կրկին հաղթեց Բուլղարիային🎥
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի ֆուտբզալի հավաքականը Եվրո-2022-ի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում Վառնայում մրցեց Բուլղարիայի հավաքականի դեմ։
Ռուբեն Նազարեթյանի սաները կրկին հաղթեցին Բուլղարիայի հավաքականին։ Այս անգամ գրացվեց 3։1 հաշիվը, իսկ մեր հավաքականի գոլերը հեղինակեցին Դավիթ Ասլանյանը, Սարո Գալստյանը և Վլադիմիր Սանոսյանը։ Մեր հավաքականը դիմակայության առաջին խաղում հաղթել էր 4։0 հաշվով։
Այսպիսով, Հայաստանի ֆուտզալի հավաքականը հաղթեց ընդհանուր 7։1 հաշվով, նվաճեց որակավորման խմբային փուլի ուղեգիր։ Հայաստանի հավաքականն ընգրկվեց 2-րդ խմբում, որի շրջանակում կմրցի Վրաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հավաքականների դեմ։
# Դավիթ Ասլանյան, Եվրո-2022-ֆուտզալ, Հայաստան-Բուլղարիա ֆուտզալ, Հայաստանի ֆուտզալի հավաքական, Սարո Գալստյան, Վլադիմիր Սանոսյան, ֆուտզալ