Ֆուտզալի ՉԼ. «Երևանի» մրցակիցները որակավորման նախնական փուլում
Հուլիսի 7-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում Հայաստանի գործող չեմպիոն «Երևանն» ընդգրկվել է C խմբում և կմրցի «Հելվեցիա Լոնդոնի» (Անգլիա), «Պետրովի» (Լատվիա) և «Եվրոպայի» (Ջիբրալթարի) դեմ։
Հանդիպումները կայանալու են օգոստոսի 23-28-ը` Երևանում։
Հավելենք, որ խմբում առաջին տեղը զբաղեցնելու դեպքում «Երևանը» պայքարը կշարունակի որակավորման հիմնական փուլում ու կընդգրկվի 7-րդ խմբում և կմրցի «Կաունո Ժալգիրիսի» (Լիտվա), «Չիտա դե Էբոլիի» (Իտալիա) ու նախնական փուլի A խմբի հաղթողի դեմ, որի շրջանակում ընդգրկվել են «Կամպուկսեն Դինամոն» (Ֆինլանդիան), «Տիտոգրադը» (Չեռնոգորիա), «Էնկամպը» (Անդորրա) և «Իսբորնինը» (Իսլանդիա)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Երևան, Չեմպիոնների-լիգա, ֆուտզալ, Ֆուտզալի Չեմպիոնների լիգա