Ֆուտզալի ՉԼ. Երևանը հաղթել է Թուրքիայի չեմպիոնին
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի D խմբի երրորդ տուրում Հայաստանի չեմպիոն «Երևանը» 4:1 հաշվով հաղթել է թուրքական «Շիշլիին»։
Թուրքիայի չեմպիոնի դեմ խաղում «Երևանի» գոլերը խփել են Ռաֆիկ Մելիքյանը, Արամ Սարգսյանը, Աղասի Եղիազարյանն ու Գարեգին Մաշումյանը։
Նախորդ երկու խաղերում հայկական թիմը 3:2 հաշվով հաղթել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթերին» և 4:6 պարտվել է Նիդերլանդները ներկայացնող «Ռուրմոնդ Թայգերսին»։
Չնայած հաղթանակին` «Երևանը» 6 միավորով խմբում գրավել է երկրորդ տեղը և դուրս մնացել հետագա պայքարից։ «Շիշլին» պարտվել է բոլոր խաղերում և եզրափակել խումբը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեգին Մաշումյան, Երևան, Չեմպիոնների-լիգա, ֆուտզալ, Ֆուտզալի Չեմպիոնների լիգա