Ֆուտզալի Հայաստանի թիմը հաղթեց Ղազախստանին` նվաճելով Եվրո-2026-ի խմբային փուլի ուղեգիր 🎥

Ֆուտզալի Հայաստանի թիմը հաղթեց Ղազախստանին` նվաճելով Եվրո-2026-ի խմբային փուլի ուղեգիր 🎥

12/03/2025 - 20:39

Ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության որակավորման հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցեց Ղազախստանի թիմի դեմ։

Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը փայլուն հանդիպում անցկացրեց և հաղթեց 4:2 հաշվով։

Հայաստանի հավաքականից հեթ-տրիկ գրանցեց Նիկիտա Խրոմիխը, մեկ գոլ էլ խփեց դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։

Հայաստանի թիմը վաստակեց 16 միավոր և 6-րդ խմբում գրավոց առաջին տեղը` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Ղազախները 10 միավորով խմբում երկրորդն են և կմասնակցեն անցումային փլեյ-օֆֆ-ին։

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը կկայանա հունվարի 18-ից փետրվարի 8-ը Լատվիայում և Լիտվայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023