Ֆուտզալի Բարսայի թիմը լուսանկար է հրապարակել Երևանից 📸
Ֆուտզալի «Բարսելոնայի» թիմը ժամանել է Երևան` մասնակցելու Չեմպիոնների լիգայի «չորսի եզրափակիչին»։
Կատալոնական ակումբը սոցցանցերի էջերում լուսանկար է հրապարակել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից և հայտնել, որ ժամանել է մրցավայր։
Մրցաշարը կայանալու է մայիսի 3-5-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Չորսի եզրափակիչին», բացի «Բարսելոնայից», մասնակցելու են նաև պորտուգալական «Սպորտինգն» ու «Բենֆիկան» և մրցաշարի գործող հաղթող, իսպանական «Պալմա Ֆուտզալը»։
Մրցաշարի կիսաեզրափակիչում կայանալու են հետևյալ խաղերը.
«Բենֆիկա» – «Պալմա Ֆուտզալ» (մայիսի 3, 18:00)
«Բարսելոնա» – «Սպորտինգ» (մայիսի 3, 21:00)
Երրորդ տեղի հանդիպումն ու եզրափակիչը կայանալու են մայիսի 5-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնա-ֆուտզալ, բենֆիկա, Բենֆիկա-ֆուտզալ, Չեմպիոնների-լիգա, Պալմա, Սպորտինգ, Սպորտինգ-ֆուտզալ, ֆուտզալ, Ֆուտզալի Չեմպիոնների լիգա