Ֆուտբոլի պատմության ամենաշոկային հանդիպումը🎥
Interfootball-ը ներկայացնում է նոր տեսանյութ` նվիրված ֆուտբոլի պատմության ամենաշոկային հանդիպմանը։
Առանձնացրել ենք 2010 թ. Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցած աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչի Ուրուգվայ – Գանա հանդիպումը։
Սալի Մունտարիի և Դիեգո Ֆոռլանի խփած գոլերից հետո կողմերն այդպես էլ 120 րոպեների ընթացքում չկարողացան պարզել հաղթողին, սակայն այդ հանդիպման ամենադրամատիկ իրադարձությունը տեղի ունեցավ հենց խաղավարտին։
Գանայի հավաքականը 120-րդ րոպեին տուգանային հարված էր իրացնում հարձակման աջ թևից, որի խաղարկումից հետո «սև աստղերի» հարձակվող Դոմինիկ Ադիյայի հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից ձեռքով հեռացրեց Լուիս Սուարերը։
Հանդիպման գլխավոր մրցավար Օլեգարիո Բենկերենսան անմիջապես կարմի քարտ ցույց տվեց «Էլ Պիստոլերոյին», իսկ ուրուգվայցիների դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված։
Նշակետին մոտեցավ Ասամոա Գյանը, սակայն նրա հարվածից հետք գնդակը դիպավ դարպասաձողին։
Հոնգուր-հոնգուր արտասվող Սուարեսը ցնծում էր, իսկ Գյանը` «մեռած էր, բայց թաղած չէր…»։
Խաղը տեղափոխվեց 11-մետրանոց հարվածաշար, որի շրջանակում կոտրված գանացիները շատ վատ իրացրին իրենց հարվածները և արդյունքում պարտվեցին «վիճակախաղում»` դուրս մնալով պայքարից։
Առաջարկում ենք այդ հանդիպման մյուս մանրամասներին ծանոթանաք մեր պատրաստած տեսանյութում։
Հաճելի դիտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2010, Ասամոա Գյան, Գանայի հավաքական, Դավիդ Սահակյան, Դոմինիկ Ադիյա, Լուիս-Սուարես, Մունդիալ-2010, Ուրուգվայի հավաքական, վերլուծություն, տեսանյութ