Բրազիլական ակումբի մի շարք ֆուտբոլիստներ և նախագահը ավիաաղետի զոհ են դարձել
Հունվարի 24-ին՝ բրազիլական Պորտու Նասիոնալ քաղաքի հարևանությամբ դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Բրազիլական «Պալմաս» ակումբի մասնավոր ինքնաթիռը կործանվել է, որի մեջ եղել էին ակումբի 4 ֆուտբոլիստներ, ակումբի նախագահն ու երկու օդաչուներ։
Ինչպես տեղեկացնում է Globoesporte-ն, դեպքը տեղի է ունեցել թռիչքուղուց ոչ հեռու օդ բարձրանալուց անմիջապես հետո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 6 անձինք զոհվել են։ Զոհվածներն են դարպասապահ Ռանուլեն (27 տարեկան), պաշտպաններ Լուկաս Պրակեսդեսը (28 տարեկան), Գիլերմե Նոեն (28 տարեկան), կիսապաշտպան Մարկուս Մոլինարին (23 տարեկան), ակումբի նախագահ Լուկաս Մեյրան (32 տարեկան), ինչպես նաև երկու օդաչուները։
«Պալմասը» հանդես է գալիս Բրազիլիայի 4-րդ դիվիզիոնում՝ Դ սերիայում։ Հունվարի 25-ին ակումբը Վերդեի գավաթի շրջանակում արտագնա հանդիպում պետք է անցկացներ «Վիլա Նովա» ակումբի դեմ։ «Վիլա Նովայի» ղեկավարությունն արդեն իր ցավակցություններն են հայտնել «Պալասին»՝ համաձայնելով հետաձգել հանդիպումը։
Հիշեցնենք, որ «Պալասն» անցնող տարիներին արդեն երկրորդ բրազիլական ակումբն է, որը ավիաաղետի զոհ է դառնում։
2016 թվականի նոյեմբերի 28-ին Կոլումբիայում կործանվեց «Շապեկոենսե» ակումբի ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվեցին 72 հոգի, որոնց թվում էին նաև ակումբի բազմաթիվ ֆուտբոլիստներ ու գլխավոր մարզիչը։
# Բրազիլական Դ սերիա, Գիլերմե Նոե, Լուկաս Մեյրա, Լուկաս Պրակսեդես, Մարկուս Մոլինարի, Շապեկոենսե, Պալմաս, Ռանուլե, Վերդեի գավաթ, Վիլա Ն