Ֆուտբոլը մահացավ այստեղ. պատմության ամենասկանդալային հանդիպումը📽️
Interfootball-ը ներկայացնում է հերթական տեսանյութը։
Այս անգամ կպատմենք ֆուտբոլի պատմության ամենասկանդալային հանդիպման մեկի մասին։
Չեմպիոնների լիգայի 2008/09 խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում մրցեցին «Չելսին» և «Բարսելոնան»։
Դիմակայության պատասխան հանդիպումը «ազնվականների» համար վերածվեց իսկական դժոխքի ։ Գլխավոր մրցավար Թոմ Հենինգ Էվրեբեն, բառի բուն իմաստով, «հրաշքներ» գործեց այդ խաղում` «Բարսելոնայի» դարպասին չնշանակելով նվազագույնը վեց 11-մետրանոց հարված։ Բացի դրանից, սխալ կարմիր քարտ ցույց տվեց կատալոնական ակումբի եզրային պաշտպան Էրիկ Աբիդալին։
Անցել է 12 տարի, սակայն մինչ օրս այս հանդիպման վերաբերյալ բուռն քննարկումներ են ծավալվում։
Եվս մեկ անգամ հիշենք ու քննարկենք «Չելսի» 1:1 «Բարսելոնա» սկանդալային հանդիպումը։
Հաճելի դիտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2008/09 մրցաշրջան, Interfootball, Youtube, Բարսելոնա, Դավիդ Սահակյան, Էրիկ Աբիդալ, Թոմ Հենինգ Էվրեբե, Չելսի, Չեմպիոնների-լիգա, վերլուծություն, տեսանյութ