«Ֆուտբոլը կորցրեց չեմպիոնի». Պրեմիեր լիգայի ցավակցական ուղերձը
Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը սոցցանցերում ցավակցական ուղերձ է հղել «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբայր Անդրե Սիլվայի մահված կապակցությամբ.
«Պրեմիեր լիգայում բոլորը ցնցված և խորը վշտով են տեղեկացել Դիոգու Ժոտայի և նրա եղբայր Անդրեի ողբերգական մահվան մասին։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Դիոգուի ընտանիքին, ընկերներին, «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբին և բոլոր երկրպագուներին։ Ֆուտբոլը կորցրեց չեմպիոնի, որին հավերժ կկարոտենք։ Մենք կշարունակենք աջակցել մեր ընկերներին և գործընկերներին ակումբում»,- նշված է առաջնության հայտարարության մեջ։
Ժոտան եղբոր` Անդրեի հետ մահացել է հուլիսի 3-ին ավտովթարի հետևանքով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Դիեգու Ժոտա, Լիվերպուլ