«Ֆուլհեմն» ու «Լիվերպուլը» գերդրամատիկ ոչ-ոքի գրանցեցին 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» Լոնդոնի «Քրեյվեն Քոթեջ» ստադիոնում հյուրընկալվելիս գերդրամատիկ ոչ-ոքի (2:2) գրանցեց «Ֆուլհեմի» հետ։
«Հովեկները» 17-րդ րոպեին Հարի Վիլսոնի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն 57-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը խփեց մերսիսայդյան գրանդի պատասխան գոլը։
Խաղավերջում` 90+4-րդ րոպեին, Կոդի Գակպոն խփեց «Լիվերպուլի» երկրորդ գոլը։
Թվում էր, թե Արնե Սլոթի գլխավորած թիմը հաղթանակ կկորզի, սակայն Հարին Ռիդը 90+7-րդ րոպեին «Ֆուլհեմին» փրկեց պարտությունից։
«Լիվերպուլը» 34 միավորով չորրորդն է, «Ֆուլհեմը»` 28 միավորով 11-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml