Լեսթերը փորձում է հետ չմնալ առաջատարներից🎥
Շարունակվում է անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը, որի շրջանակում «Լեսթերը» արտագնա խաղում ուժերը չափեց «Ֆուլհեմի» դեմ ՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
Ասել, որ «աղվեսներն» ունեին բացահայտ առավելություն, ճիշտ չի լինի․ ավելին «Ֆուլհեմի» տղաները նույնիսկ տարածքային շոշոփելի առավելություն ունեին։
Այնուամենայնիվ, Բրենդան Ռոջերսի սաներն ավելի գրագետ էին պաշտպանվում և ավելի արդյունավետ գրոհում։
Հանդիպման 17-րդ րոպեին Ջեյմս Մեդիսոնի փոխանցումից հետո «Լեսթերին» առաջ մղեց հյուրերի պաշտպան Կելեչի Իհեանաչոն՝ բացելով հանդիպման հաշիվը։
Ընդմիջման գնալուց մեկ րոպե առաջ հաշիվն արդեն 0։2 էր։ Կրկին գոլային փոխանցում կատարողի դերում Ջեյմս Մեդիսոնն էր, իսկ փոխանցման հասցեատերը՝ Ջեյմս Ջասթինը։
Երկրորդ խաղակեսում խաղային առավելությունը «Ֆուլհեմինն» էր, սակայն տանտերերին ոչ մի կերպ չեր հաջողվում գտնել «աղվեսների» դարպասապահ Կասպեր Շմեյխելի պաշտպանած դարպասի բանալին։
Երկրորդ խաղակեսում գոլեր չխփվեցին։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 0։2 հաշվով։
Հաղթանակից հետո Ռոջերսի սաները Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 22 հանդիպումներից հետո վաստակցին 42 միավոր և ժամանակավորապես հանգրվանեցին մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։
«Ֆուլհեմն» իր ակտիվում ունի 21 հանդիպում և կարողացել է վաստակել 14 միավոր։
Թիմը մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է՝ 18-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրենդան Ռոջերս, Լեսթեր, Կասպեր Շմեյխել, Կելեչի Իհեանաչո, Պրեմիեր-լիգա, Ջեյմս Մեդիսոն, Ջեյմս Ջասթին, Ֆուլհեմ