Ֆոնտ․ «Ֆինանսական առումով Բարսելոնան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը խոսել է ակումբի ծանր ֆինանսական դրության մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը կուտակել է հսկայական պարտք, որը կարող է սնանկացման պատճառ դառնալ։
«Այս պահին «Բարսելոնան» իրենից ներկայացնում է մի գնացք, որը 200 կմ ժամ արագությամբ սլանում է դեպի պատը․ ֆինանսական առումով «Բարսելոնան» գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- Ֆոնտի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նա նաև ներկայացրել է ակումբի ֆինանսական զարգացման ծրագիր, ինչպես նաև ասել է, որ կատալոնացիները պետք է մոռանան հաջորդ մրցաշրջանում խոշոր գնումների մասին։ Ավելի վաղ Ֆոնտը պնդել էր, որ պետք է կրճատել Լեո Մեսսիի աշխատավարձը, քանի որ ակումբը, պարզապես ի վիճակի չէ վճարել այն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահի ընտրությունները կկայանան հունվարի 24-ին։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Վիկտոր Ֆոնտ