Ֆոնսեկա․ «Մենք ձախողեցինք առաջին 20 րոպեն և չդիմացանք Միլանի ճնշմանը»

Ֆոնսեկա․ «Մենք ձախողեցինք առաջին 20 րոպեն և չդիմացանք Միլանի ճնշմանը»

01/03/2021 - 11:03

Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի կենտրանական հանդիպման շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում ընդունեց «Միլանին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 2։1 հաշվով։ Խաղից հետո մայրաքաղաքային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան վերլուծել է հանդիպումը․

«Մենք խաղը շատ վատ սկսեցինք հիմնականում այն պատճառով, որ չկարողացանք դիմագրավել «Միլանի» հսկայական ճնշմանը։ Մեզ չէր հաջողվում պաշտպանությունից դուրս գալ փոխանցումների միջոցով։

Մենք ձախողեցինք առաջին 20 րոպեն, ինչը լուրջ խնդիր էր մնան մակարդակի մրցակցի դեմ խաղում, ինչպիսին «Միլանն» է։ Հետագայում մենք հավասարեցրինք խաղը, ստեղծեցինք բազմաթիվ գոլային պահեր, սակայն առաջին 20 րոպեների ընթացքում մեզ ոչինչ անել չէր ստացվում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ «գայլերը», Ա սերիայի շրջանակում անցկացրած 24 հանդիպումներից հետո, վաստակել են 44 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։

«Ռոմայի» հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել ներքին առաջնության շրջանակում։ Ֆոնսեկայի տղաները արտագնա խաղում ուժերը կփորձեն «Ֆիորենտինայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է մարտի 3-ին՝ Երևանի ժամանակով 23։45-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023