Ֆոդենի ֆանտաստիկ բենեֆիսը. Ման. Սիթին հաղթեց Բրենթֆորդին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին խաղային տոտալ առավելություն` 3:1 հաշվով կամային հաղթանակ տանելով։
Պեպ Գվարդիոլայի թիմից փայլեց Ֆիլ Ֆոդենը` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։
23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 22 խաղում դարձել է արդեն 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
«Մեղուների» միակ գոլը խփեց Նիլ Մոպեն։
Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 49 միավոր և վերադարձավ 2-րդ հորիզոնական։
Մանկունյական ակումբը Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլին» զիջում է 2 միավորով, սակայն, Յուրգեն Կլոպի թիմի համեմատ, մեկ հանդիպում քիչ է անցկացրեց։
Պեպ Գվարդիոլայի թիմը 18-րդ տուրից հետաձգված խաղում փետրվարի 20-ին «Էթիհադ» մարզադաշտում մրցելու է նույն «Բրենթֆորդի» դեմ։
«Մեղուները», 22 միավորով, 15-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Նիլ Մոպեյ, Պեպ Գվարդիոլա, Ֆիլ Ֆոդեն